copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:45 17-12-2024

Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գործակալության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Ներսիսյանը կարևորել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստան–Իսպանիա համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կայացման և զարգացման գործում Իսպանիայի ունեցած մեծ ձեռքբերումները: Գործակալության պետն այս առումով բարձր է գնահատել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Իսպանիայի լիազոր մարմնի (AEPD) հարուստ փորձը, որն ավելի քան 30 տարվա պատմություն ունի։

Քրիստինա Կոնեսա Սանչոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցության ձևավորմանը՝ առաջարկելով գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով երկկողմ այցերի կազմակերպում ու համատեղ ծրագրերի իրականացում:

Գործակալության պետը ներկայացրել է նաև կառույցի կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները՝ հույս հայտնելով նոր ծրագրերի իրականացման գործընթացում տեսնել նաև իսպանական կողմի ներգրավվածությունը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը լավ մեկնարկ կլինի ապագա համատեղ նախագծերի և նախաձեռնությունների համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից