Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:15 16-12-2024

Մեր լռությունն ընդդիմախոսների ջրաղացին ջուր է լցնում, արածների մասին ավելի շատ պետք է խոսենք

Խոսում ենք հաջորդ տարի ևս 30 հեկտար տարածքի կանաչապատման, անտառապատման մասին, և զավեշտալին այն է, որ մեր ընդդիմախոսները մեզ պարբերաբար մեղադրում են կանաչ ֆոնդը վերացնելու մեջ. հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով, վերջին 2 տարում Երևանում տասնյակ հեկտարներով այգիներ ու անտառներ են տնկվել. «Եթե համեմատենք վերջին երկու տարին վերջին մի քանի տասնամյակի հետ, վստահորեն կարող ենք պնդել՝ վերջին 2 տարում ավելի շատ ծառ է տնկվել Երևանում, ծառեր, որոնք երեք ամիս հետո չեն չորացել»։

Նա հավելել է, որ այդ աշխատանքների հետ միասին նաև ոռոգման համակարգ են անցկացրել։

«Եթե համեմատենք վերջին 2 տարին վերջին մի քանի տասնամյակի հետ, վստահորեն կարող ենք պնդել, որ վերջին 2 տարում շատ ավելի շատ է տնկվել Երևանում: Պարբերաբար պետք է հիշեցնենք, թե ինչ աշխատանքներ են արվել, որպեսզի այն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում են կանաչ ֆոնդը ոչնչացնելու մեջ, գոնե տվյալները ունենան»,- նշեց քաղաքապետը՝ շեշտելով. «Մեր լռությունը ընդդիմախոսների ջրաղացին ջուր է լցնում»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար