Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:35 14-12-2024

Պետությունը թշնամի չէ, սրբության սրբոց է, որը կապ չունի այս իշխանության հետ․ հարցում

Դեկտեմբերի 12-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեր մենթալիտետի մեջ մտցված է, որ պետությունը մեր թշնամին է։

«Մենք բոլորս ոնց որ՝ մսերիցս պոկենք, որ պետական բյուջեին վճարում անենք: Ոնց որ թշնամուն ենք տալիս, հակառակորդին ենք տալիս: Մեր մենթալիտետի մեջ մտցված է, որ մեր պետությունը մեր թշնամին է, մեր հակառակորդն է: Ովքե՞ր են մտցրել այդ գիտակցությունը։ Մտցրել են նրանք, որոնք կարծում են, որ մենք պետք է չունենանք պետություն․․․ Ամեն ինչ արված է նրա համար, որ պետություն չլինի»,- ասել է նա։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե արդյոք համաձա՞յն են իրենք, որ մեր մենթալիտետի մեջ մտցված է, թե պետությունը մեր թշնամին է։

Հարցվածների մեծ մասը բացասական արձագանքեց, սակայն եղան քաղաքացիներ, ովքեր նշեցին, որ համաձայն են Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր ասածի հետ։

«Նիկոլ Փաշինյանն ինչ ասում ա՝ ճիշտ ա»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ հակառակը պնդեց՝ «Ես Նիկոլի ոչ մի ասածին համաձայն չեմ։ Երբ, որ խելքը գլուխը կհավաքի, նորմալ բաներ կխոսա, էդ ժամանակ ես կարտահայտվեմ որևէ բան։ Խաբեբայի մեկն ա»։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ իշխանությունն է թշնամի, ոչ թե պետությունը։ «Պետությունը թշնամի չէ, սրբության սրբոց է, որը կապ չունի այս իշխանության հետ»,- պատասխանեց նա։

Մի կին էլ նշեց, որ պետությունը չի կարող մեր թշնամին լինել։ «Մենք ինքներս պետություն ենք ներկայացնում։ Եթե մենք պետություն չենք, էս 30 տարի ինչ բանի ենք»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել