copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:37 12-12-2024

Մակունցը և կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր

Դեկտեմբերի 11-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դևիդ Վալադաոյի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Կողմերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Ամենից շատ դիտված