copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:31 11-12-2024

Ռուսաստանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել չմեկնել ԱՄՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցիներին կոչ է անում զերծ մնալ մասնավոր և աշխատանքային ուղևորություններից դեպի Միացյալ Նահանգներ և նրա դաշնակից երկրներ՝ ԱՄՆ իշխանությունների կողմից կամայական կալանավորման վտանգի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում։

«Պաշտոնական Վաշինգտոնի մեղքով փլուզման եզրին հայտնված ռուս-ամերիկյան հարաբերություններում աճող առճակատման համատեքստում մասնավոր կամ պաշտոնական պատճառներով Միացյալ Նահանգներ մեկնելը հղի է լուրջ վտանգներով», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Զախարովան նշել է, որ գերատեսչությունը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, սակայն առաջին անգամ է, որ այդ հարցի վերաբերյալ ուղղակի դիմում է հնչում ԱԳՆ-ից։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ամերիկյան վիզաների տրամադրման «չափազանց խիստ և խտրական» ընթացակարգից զատ, «մեր հայրենակիցները բառի ուղիղ իմաստով վաղուց արդեն որսի օբյեկտ են դարձել ամերիկյան իշխանությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունների կողմից»։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն տարբեր պատրվակներով, օրինակ՝ զբոսաշրջային առաջարկներով, գրավում է ռուսաստանցիներին, և երբ նրանք մեկնում են արտերկիր, «նշանակետի տակ հայտնված» ռուսաստանցիներին ձերբակալում են և հանձնում ԱՄՆ իրավասությանը։

«Այս առնչությամբ մենք խստորեն կոչ ենք անում գալիք տոներին շարունակել զերծ մնալ ոչ հրատապ ուղևորություններից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ և նրա դաշնակից երկրներ, այդ թվում՝ առաջին հերթին Կանադա և, մի քանի բացառություններով, Եվրամիության երկրներ»,- ասել է Զախարովան։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս արտերկրում գտնվելու ընթացքում խուսափել իրավիճակներից, երբ կարող եք դառնալ «սադրանքի զոհ» կամ ձերբակալվել տեղական օրենքները խախտելու պատրվակով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում