copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:25 10-12-2024

Իսրայելն ավելի քան 300 ավիահարված է հասցրել Սիրիային՝ երկրում իշխանության տապալումից ի վեր

Իսրայելական ռազմական ինքնաթիռները 310 ավիահարված են հասցրել Սիրիայի տարածքին դեկտեմբերի 8-ին երկրում իշխանության տապալումից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը։

Նշվում է, որ Իսրայելը թիրախավորել է, այդ թվում, Հալեպում հակաօդային պաշտպանության ուժերին պատկանող գործարանները, Դամասկոսի արվարձաններում զենքի և զինամթերքի պահեստները։

Ըստ հրապարակման՝ Սիրիայի տարածքի վրա զանգվածային ավիահարվածների միջոցով Իսրայելը նպատակ ունի ոչնչացնել Սիրիայի ապագա բանակի ամբողջ սպառազինությունը։ Նշվում է, որ հարձակումների հետևանքով լիովին կասեցվել են հակաօդային պաշտպանության հնարավորությունները։

Իսրայելն իր հերթին հաղորդում է, որ հարվածների նպատակն է թույլ չտալ, որ զենքերը հայտնվեն «ծայրահեղականների ձեռքերում», մինչ Սիրիայում անցումային շրջան է։

Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է այն տեղեկությունները, որ իր զորքերը Սիրիայի տարածքում են՝ Դամասկոսից ոչ հեռու՝ նշելով, որ դրանք «կեղծ» լուրեր են։

Ավելի վաղ Սիրիայի անվտանգության ուժերում Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ իսրայելական զորքերը մտել են Սիրիա և գտնվում են Դամասկոսի հարավ-արևմուտքում՝ մայրաքաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից