Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:16 06-12-2024

18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը

Այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Մաքուր ու մերկ» ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ:

«Ցուցադրությունը բավականին համարձակ և նոր մոտեցում է ենթադրում, ինչի կարիք ուներ նաև տուն-թանգարանը՝ հասկանալու, թե ժամանակակից արվեստագետները ինչպես են ընկալում Եղիշե Չարենցին, որովհետև Չարենցին յուրաքանչյուր անձ ընկալում է յուրովի»,- նշվեց բացման արարողության ժամանակ։

Միջոցառման նախաձեռնող Սիրանուշ Կոստանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ գաղափարը շատ վաղուց է ունեցել, սակայն չէր կողմնորոշվում, թե ինչպես պետք է հարաբերվել այդ նյութի հետ։

Շեշտեց՝ ցուցահանդեսի օգնությամբ փորձել է և՛ իրեն հուզող հարցերը բարձրացնել, և՛ բացահայտել, թե ինչ է իր համար Չարենցի էրոտիկ պոեզիան։

«Ցուցադրությունը չի կարող վարկաբեկել Չարենցին։ Շատ նուրբ ենք մոտեցել։ Ինձ զարմացնում են կարծիքները առանց ներկա գտնվելու։ Կարելի է պարզապես ուրիշ կերպ մոտենալ, և Չարենցն այնքան մեծ է, որ թույլ է տալիս ցանկացած կերպ մոտենալ»,-ասաց Սիրանուշը։

Նա նշեց նաև, որ ցուցադրությունը 18+ է, հետևաբար ենթադրվում է, որ գալու են հասուն մարդիկ, ընտրված են ոչ բոլոր բանաստեղծությունները։ Իր խորհուրդներով մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Չարենցի թոռը՝ Գոհար Չարենցը։ Ի դեպ, բազմաթիվ հայտերի միջից Գոհար Չարենցը հենց այս ցուցադրությունն է ընտրել։

Տեսանյութն ամբողջությամբ դիտեք մեր տելեգրամյան ալիքում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել