copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:15 04-12-2024

Փաշինյանի թեզերը ձևակերպվում են կա՛մ կիսաճշմարտությունների, կա՛մ էլ ամբողջությամբ ստերի վրա

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանի թեզերը, որոնք ուղղված են մեր պետության ու հասարակության հիմքերը սասանելուն, արժեքները ջախջախելուն, ձևակերպվում են կա՛մ կիսաճշմարտությունների, կա՛մ էլ ամբողջությամբ ստերի վրա։ Ամբողջությամբ ստի վրա հիմնված էր այսօրվա բարբաջանքը, որ, իբր, աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։

Այս տարեսկզբին, երբ հանրակրթության չափորոշչում «Հայոց պատմություն» կապակցությունը փոխարինում էին «Հայաստանի պատմություն» կապակցությամբ, նա հայտարարում էր, որ բազմաթիվ ուսուցիչներ են այդ գաղափարը հուշել։ Այդպես էլ անհայտ մնացին այդ «բազմաթիվ» ուսուցիչները, չմասնակցեցին E-draft համակարգում ծավալված հանրային քննարկմանը, մինչդեռ «Հայոց պատմություն» ձևը կիրառելու օգտին հրապարակավ հանդես եկան բազմաթիվ մասնագիտական կոլեկտիվներ, անհատներ։

Նույն ստի, դատարկության վրա հիմնված է «աշխարհը մեզ ընկալում է ազգ-նահատակ» թեզը։ Նա այդպես էլ չի ասելու, թե ի՞նչ փաստերի վրա էր հիմնված իր պնդումը։ Ի՞նչ աշխարհի մասին է խոսքը, ո՞ր երկրների ղեկավարներն են նման հայտարարություններ արել (գուցե Թուրքիան ու Ադրբեջա՞նը․․․դա էլ եմ կասկածում), ո՞ր հեղինակավոր պարբերականներում է վերլուծվել հայերի էթնոհոգեբանությունն ու կատարվել նման ընդհանրացում։

Եվ այսպիսի ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի՝ իր պատճառով առանց այն էլ նսեմացված ինքնասիրությունը։

Իսկ ինչպիսի՞ն կընկալի աշխարհը մեզ՝ եթե այդ ընկալումը տեղի ունենա նրա կամ նրա մերձավորների դեմքերով․․․»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող