copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 03-12-2024

Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, թիմին հրահանգել է՝ Նոր տարվա կարճատեւ արձակուրդի օրերին արտերկիր չմեկնել, հանձնարարել է ավելի շատ ժամանակ անցկացնել մշակութային վայրերում՝ թատրոն, թանգարան գնալ, որ ցույց տան՝ իրենք ժողովրդի հետ են, եւ վայելքներն իրենց չեն հետաքրքրում։ Վերջին օրերին ինքն էլ է սկսել ազգային երեւալ՝ Սայաթ-Նովայի հնչյունների ներքո սուրճ է խմում, պարի պետական անսամբլի համերգին է գնում, դրանից առաջ դստեր հետ պետական ջազ նվագախմբի համերգին էր։ Նախօրեին էլ` ընտանյոք հանդերձ, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն էին դիտում, անգամ փոքրիկ Արփին էր դիտում, չնայած տարիքային առումով նրան դժվար թե հետաքրքրեր:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հասկացել է, որ ինքն ու թիմը հանրության մոտ հղփացած չտեսների եւ անհայրենիք բախտախնդիրների տպավորություն են արդեն թողնում, եւ որոշել է նման քայլերով իրենց վարկանիշը բարձրացնել, որ կարողանան կրկին վերընտրվել։ Ընդ որում՝ նման հրահանգ է իջեցրել ոչ միայն պատգամավորներին ու նախարարներին, այլեւ կառավարության ենթակայությամբ գործող մեծ ու միջին հիմնարկների ղեկավարներին եւս։ Ի դեպ, նա իր վերջին հարցազրույցում էլ տողատակերով հասկացրեց, որ թիմից դժգոհ է: Անգամ գնաց ծառայողական մեքենաները կրճատելու ճանապարհով` գրիչն առել, թղթի վրա ջնջում էր «պադավատները», բայց դա համարժեք արձագանք չգտավ, քանի որ մարդիկ նախ իրեն եւ իր ընտանիքին ծառայող ու ուղեկցող մեքենաներն են տեսնում եւ գիտեն, որ այս ամենն ավելի շատ նախընտրական թատրոն է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից