copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:05 25-11-2024

Արդեն կասկած չկա, որ եկող տարին չարագուշակ տնտեսական աղետներ է բերելու

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էն, որ եկող տարին չարագուշակ տնտեսական աղետներ է բերելու, արդեն կասկած չկա։ Տնտեսությունից քիչ թէ շատ հասկացող մասնագետները սարսափում են պատկերացնել կորուստների չափերը և նախընտրում են լռել, քան թե բոթ ազդարարել ։ Վարչախումբը փայլուն տեղեկացված է տնտեսական աղետի հնարավոր խորության, չափերի մասին, բայց խուսափում է մասնագետների հետ խորհուրդ անելուց։ Հատկանշական է, որ վերջին հեռացումները շրջանցեցին տնտեսական բլոկը, կենտրոնական բանկը, որովհետև վարչախումբը վախենում է բաց թողնել իրավիճակը, վախենում է փլուզումից և բնազդաբար վստահության պաշար է փորձում գտնել , բայց այդ պաշար ստեղծողները արդյունավետ կառավարիչներ չեն և իսկապես, ով կարող է վստահել Գևորգ Պապոյանին կամ Բաբկեն Թունյանին՝ հաշվի առնելով տնտեսական օրենքների դեմ նրանց պատժիչ մղումները և նրանց մոտ կիրառական փորձի զրո մակարդակը, համեստորեն լռելով նրանց տեսական զրո պաշարի մասին։

Ինչո՞ւ։ Կարելի է հասկանալ աթոռը գրկածներին, որովհետև ցանկացած համարժեք քննարկման ժամանակ փնտրվելու են երկու սուբյեկտ։ Մեղավորը և փրկիչը։
Քննարկենք առանձին։

1. Մեղավորը, ով գործադիրի ղեկավարը՝ վարչապետն է , գերնպաստավոր վերջին երեք տարիների ընթացքում չի հասկացել , որ նպաստավոր արտաքին գործոնները սպառվելու միտում ունեն և երկիր հոսող ռեսուրսը անընդհատ չէ։

2.Մեղավորը չի կարողացել երկիր հոսող ռեսուրսը չփոշիացնել տխմարագույն սուբվենցիաների մեջ, որը տեխնոլոգիական նախնադարից բացի ոչինչ չի բերում ապագայի մեջ։

3.Մեղավորը չի ըմբռնել , որ ՀՀ բանկերը զարգացման ռեսուրսը կլանելու են և դուրս հանեն տնտեսությունից ու երկրից և անկման ժամանակ ոչինչ չեն տալու երկրին։

4.Մեղավորը չի հասկանում, որ սեփական ռազմաարդյունաբերության ուղին է միակ արդյունավետը և դրա հիմնական արգելքը դրսում զենքի աղբյուրներ փնտրելն է։

5.Մեղավորը չի ըմբռնել , որ հինգ հարյուր դպրոց, երեք հարյուր մանկապարտեզ կառուցելու որոշումը բացառիկ սխալ է, որովհետև կարճ ժամանակահատվածում բարձրակարգ ռազմական ինժեներներ կարելի էր պատրաստել միմիայն արտասահմանյան առաջնակարգ բուհերում։

Գործի, համարժեք քննարկման փոխարեն մեղավորը կառավարության նիստերին սպառնում է փողոցում ավազ լցրած կամ մեքենայի երկաթյա ջարդոն գցողներին հայտնաբերել և տուգանել ։

Անցնենք փրկչին։

1.Փրկիչը պետք է անհապաղ հրաժարվի մեղավորի թվարկած սխալներից, որոնք կարծես պատահական էլ չեն։
2.Մնացածը պահանջում է Դեն Սյաոպինի նման անձիք եվ տնտեսական բացառիկ ազատություններ։
3.Կանխիկի սահմանափակումների, փողերի լվացքի կասկածների, անընդհատ խստացվող հարկային նորմերի, բանկային խստացումների , արժութային կարգավորման մի քանի տասնյակ նորմեր, որոշումներ պետք է դեն նետվեն ։
4.Փրկիչը կարող է եվ պետք լինի կոլեգիալ խումբ։

Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրի գցելու համար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին