Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:08 20-11-2024

Տանը անապահով մարդիկ են ապրել․ նոր մանրամասներ` Մխչյանի հրդեհից

«Դեպքի ժամանակ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ միասին եղել եմ դեպքի վայրում։ Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն, բայց բարեբախտաբար տուժողներ չեն եղել։ Նշյալ տունը գտնվում է 2 բնակելի շենքերի միջև, բայց 2 շենքերն էլ չեն տուժել։ Այն քարե շինություն չի եղել, փայտե տնակ է եղել։

Ում որ պատկանում է տնակը, այս պահին երկրում չէ։ Տրամադրել էին այլ քաղաքացիների, որոնք միշտ չէ, որ այդտեղ էին լինում։ Իրենց բարեկամ չեն, ուղղակի սոցիալապես անապոհով վիճակ է իրենց մոտ. ենթադրում եմ, որ աջակցություն են ցույց տվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մխչյան գյուղի վարչական ղեկավար, ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գալստյանը։

Նարեկ Գալստյանը նշեց նաև, որ ինքը Արտաշատ համայնքի գյուղատնտեսության, բնապահպանության բաժնի պետն է և համատեղությամբ իրականացնում է Մխչյանի վարչական ղեկավարի պարտականությունները։

ԺՊ-ի խոսքերով` կրակը մարելու աշխատանքներում ԱԻՆ-ի աշխատակիցներին օգնություն են ցուցաբերել նաև գյուղի բնակիչները։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 19-ի գիշերը, Արարատի մարզի Մխչյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան