copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:29 19-11-2024

«ՊԱՐ-ԱՐՏ»-ի մսամթերքի արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական առանձին գործառույթը (ք. Երևան)։

Այս որոշումը հիմնված է լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա. Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն այդ արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից:

Հետազոտությամբ պարզվել է, որ «Հավի մսով լանգետ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։

Արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է արտադրանքի (04.11.2024թ. խմբաքանակ, պիտանիության ժամկետը՝ 8 ժամ) իրացումն արգելելու, շուկայից հետկանչի, ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր, արտադրողին տրվել է խախտումների վերացման վերջնաժամկետ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ