Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:35 19-11-2024

Ո՛չ 300 դրամին. «Մայր Հայաստան» խմբակցությունն ակցիա իրականացրեց

«Մայր Հայաստան» խմբակցությունն ակցիա իրականացրեց Երևանի ավագանու նիստի ժամանակ՝ դեմ արտահայտվելով քաղաքային տրանսպորտի թանկացմանը։

«Քաղաքային ոչ լեգիտիմ իշխանությունը որոշել է հունվարի 1-ից թանկացնել քաղաքային ուղեվարձի գինը մինչև 300 դրամ։ Որքան էլ փորձեն տարբեր ձևակերպումների, խուճուճ փաթեթների միջոցով քողածածկել իրենց որոշման բուն էությունը, մենք պնդում ենք, որ գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ մայրաքաղաքի բնակիչների և մայրաքաղաք այցելած քաղաքացիների համար։ Փաստերի ճնշման տակ իշխանություններն ընդունում են, որ կա ստվերային շրջանառություն քաղաքային տրանսպորտի ոլորտում։ Տարբեր հաշվարկներով այդ ստվերն օրական կազմում է 80 հազար դոլար կամ տարեկան մոտ 30 մլն դոլար։ Քաղաքային տրանսպորտի գինը սոցիալական խնդիր է և չի կարելի բիզնես մտածողությամբ մոտենալ հարցին։ Օրական 550 հազար ուղևորի կանխավարկածը և ներկայում տրամադրվող դոտացիայի չափը թույլ է տալիս եզրակացնել, որ միավոր ուղևորափոխադրման ինքնարժեքը 60-65 դրամ է, ինչը հնարավորություն է տալիս գինը պահել 100 դրամի սահմաններում»,- ասաց Մանուկ Սուքիասյանը՝ հայտնելով, որ «Մայր Հայաստան»-ը սկսել է ստորագրահավաք տրանսպորտի թանկացման դեմ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ