copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:21 17-11-2024

Երկու ռումբ է արձակվել Իսրայելի վարչապետի տան ուղղությամբ

Իսրայելի հյուսիսում գտնվող Կեսարիա քաղաքում շաբաթ օրը երկու ռումբ է արձակվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ և ընկել այգում, հայտնում է ոստիկանությունը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ո՛չ Նեթանյահուն, ո՛չ նրա ընտանիքը այնտեղ չեն եղել, և ավերածություններ չեն գրանցվել, ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ միջադեպը հատել է «բոլոր կարմիր գծերը»:

«Իսրայելի վարչապետին, ում սպառնում են Իրանը և նրա վստահորդները, որոնք փորձում են սպանել նրան, չի կարող ենթարկվել նույն սպառնալիքներին տանը», - ասել է Կացը:

Նա նաև կոչ է արել անվտանգության և իրավապահ մարմիններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։

Հոկտեմբերին ևս հարձակում էր գրանցվել՝ անօդաչու թռչող սարք էր արձակվել Կեսարիայում գտնվող վարչապետի տան ուղղությամբ, վնասներ չէին գրանցվել։

Հյուսիսում իսրայելական ուժերը 2023 թվականի հոկտեմբերից փոխադարձ հարվածների մեջ են լիբանանյան «Հեզբոլահ» զինված խմբավորման հետ, որն ԱՄՆ-ում ահաբեկչական կառույց է ճանաչվել, մինչդեռ ԵՄ-ն միայն նրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում, բայց ոչ քաղաքականը։

Ոչ ոք չի ստանձնել շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին