copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:30 15-11-2024

Ռեստորան չգնաք, բռնաճնշումներ են սպասվում. բաժակը լցվել է

Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում Նիկոլ Փաշինյանը թուք ու մուր տվեց դատաիրավական համակարգի ղեկավարներին վատ աշխատելու, անգործության համար, ակնարկեց, որ պետք է ավելի ակտիվ պայքարել հանցագործության, կոռուպցիայի դեմ։ Վարչապետն ակնհայտ վրդովմունք ցույց տվեց, որ հանրային կարծիքով՝ «պատասխանատվության ենթակա մարդիկ սրճարաններում, ռեստորաններում առավոտից իրիկուն քեֆ են անում»։ «Իմ համբերության բաժակը լցվել է», ուղիղ ասաց Փաշինյանը, ակնարկելով, որ դատական, իրավական, ուժային համակարգի ներկայացուցիչները պետք է ավելի ակտիվ աշխատեն։

Ինչո՞ւ է վարչապետն այսպիսի կտրուկ խոսույթ զարգացնում, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նրա խիստ ու ընդհանրական հանձնարարականը։

Այսպիսով՝ Փաշինյանն ուղիղ հրանգ տվեց ուժայիններին բռնաճնշումներ սկսել ՀՀ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք հաճախակի են աչքի ընկնում ռեստորաններում ու սրճարաններում։ Հետևաբար՝ առաջիկայում իրավապահները հավաքելու են տվյալներ ռեստրանում ճաշողների մասին ու ինտենսիվ հալածելու են նրանց, որոնք հանրային ընկալմամբ պատասխանատվության ենթակա են։ Ակնհայտ է, որ այստեղ կամայականության լայն դաշտ է բացվում։ Իրավապահները կարող են թիրախավորել ցանկացած մարդու, եթե սոցցանցերում, հանրային հարթակներում գրեն, որ այդ մարդը պատասխանատվության ենթակա է։

Շատերի կարծիքով՝ սա նախընտրական տրամաբանության մեջ է և նշանակում է, որ կրկին թիրախավորելու են նախկիններին, նրանց դեմ պայքարը դարձնելու են նախընտրական հիմնական նարատիվն ու խնդիրը։ Ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ ևս ընտրարշավի մեխը դարձնելու են ժողովրդից թանաված փողերը հետ բերելու գործը, ժողովրդին համոզելու են, որ եթե նախկինները պատժվեն, ժողովրդից գողացված փողերը հետ բերվեն, ապա ժողովուրդը լավ կապրի։ Սա Փաշինյանի հանձնարարականի պոպուլիստական ծածկույթն է, որի տակ ռեալ շահեր կան քողարկված։

Այս խիստ հանձնարարականից հետո ՔՊ-ին ու «Իմ քայլը» հիմնադրամին «նվիրատուների» թիվը շեշտակի կաճի։ Հին ու նոր փողատերերը, ստիպված մեծ գումարներ կնվիրաբերեն Փաշինյանին, ու նրա հետ ասոցիացվող հիմնադրամին, որ իրավունք ունենան ռեստորաններում հանգիստ խղճով մի կտոր հաց ուտեն։

Այդպիսով նաև կզրկեն մյուս քաղաքական ուժերին ֆինանսական միջոցներ հանգանակելու հնարավորությունից։ Այսինքն՝ պատժվելու սպառնալիքի տակ կհայտնվեն նրանք, որոնք փող կտան այլ կուսակցություններին, քաղաքական նախաձեռնություններին, ՔՊ-ի պոտենցիալ մրցակիցներին։

Արդյունքում՝ մի քանի տասնյակ խոշոր ու միջին փողատերեր, ինչպես նաև խոշոր եկեղեցականներ, գործարարներ, հարուստներ, որոնք աչքի են ընկնում ռեստորաններում, միասին վերցրած մի քանի հարյուր միլիոն դոլար կկորցնեն։ ՔՊ-ն կհարստանա, անհավասար մեկնարկային հնարավորություն ձեռք կբերի։

Առաջին հայացքից տպավորություն կստեղծվի, թե այսպես կոչված՝ կոռուպցիոներների դեմ պայքարի թիրախում նախկիններն են, որոնք կքաղաքականացնեն իրենց նկատմամբ հալածանքները, կարժանանան հանրության մի հատվածի համակրանքին, ու ընտրություններում կրկին զբաղեցնեն խորհրդրանական ընդդիմության աթոռները։

Բավարարված կմնա նաև հանրության այն հատվածը, որը չարությամբ է վերաբերվում հարուստներին, փողատերերին, գործարարներին։ Ցուցադրական կուլակաթափությունը հրճվանք կպատճառի ատելության ու նախանձի մեջ խեղդվողներին, որոնց նյարդայնացնում է, որ հարևանը ռեստորանում հաց է ուտում։

Արդյունքում՝ ռեստորաններն ու սրճարանները կսպասարկեն միայն ՔՊ-ականներին և նրանց նվիրատուներին։ Բանտերն էլ կրկին կլցվեն ՔՊ-ի մրցակիցներով, նրանց աջակիցներով կամ պոտենցիալ աջակիցներով։ Ճիշտ է՝ ռեպրեսիաների արդյունքում իրավապահները բարոյապես կտուժեն, իսկ պետության միջազգային հեղինակությունն էապես կընկնի, սական Նիկոլ Փաշինյանն ու նրա ավանդական գործընկերները ազատ ու անխոչընդոտ կհաղթեն ընտրություններում ու կշարունակեն անվրդով տնօրինել հարկատուների միջոցները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի