copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:08 13-11-2024

Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգներ և ինժեներներ մշակում են սահմանները հատող գետերի ջրի կառավարման սխեման

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաքվում ԱՄՆ դեսպանը երեկ կարևոր բացահայտում է արել.

«Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։

Այսպիսի հանձնաժողովի գոյության մասին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների որևէ հայտարարություն չեմ տեսել։

Փաստորեն, ամերիկյան դեսպանը բացահայտել է, որ իրենց քավորությամբ ինչ-որ հանձնաժողով է գաղտնի աշխատում։

Հանձնաժողով բառը՝ «հանձնելու ժողով» իմաստով։

Կարող ենք ենթադրել, որ խոսքը նախևառաջ Հայաստանի տարածքով անցնող գետերից ջրառը սահմանափակելու և Ադրբեջանի տարածք ավելի շատ ջուր բաց թողնելու մասին է։

Բնականաբար, Հայաստանի գյուղատնտեսության և ընդհանրապես տնտեսության հաշվին...»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը