Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:06 11-11-2024

Հայաստանը կմասնակցի COP29-ին, թե ոչ՝ իր որոշելիքն է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանին Բաքվում մեկնարկած COP29-ին մասնակցելու հրավեր ուղարկվել է։ Փոխանցում է Tert.am-ը։

«Մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշելիքն է»,- Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է նա։

Հաջորդ տարի Ֆինլանդիան կստանձնի ԵԱՀԿ գործող նախագահի գործառույթները, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ընդգծել է, որ կնշվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը։

Նշելով, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին, Ֆինլանդիայի նախագահը հետաքրքրվել է, թե ինչ ընթացք ունի այս օրակարգը։

Ալիևն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմություն է, Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել