Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:31 11-11-2024

Դուք ինձ որպես կին անձնապես թիրախավորել եք․ Անահիտ Մանասյանը՝ Էդգար Ղազարյանին

«Դուք այն մարդն եք, ով ինձ անձնապես թիրախավորել է որպես կին, օրինակ՝ իմ արտաքին հատկանիշների և այլ հանգամանքների արդյունքում։ Եվ միգուցե այս հանգամանքներն են պատճառ դարձել, որ ընդհանրապես չեք կարողացել պատկերացում կազմել՝ ես լավ իրավաբան եմ, թե՝ վատ»,- այս մասին այսօր ԱԺ-ում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հասարակական- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հարցերին։ «Ես ոչ միայն Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկն եմ, այլ Հայաստանի իրավագիտության ոլորտը, մասնավորապես սահմանադրական իրավունքի ոլորտը, միջազգային ասպարեզ հանած այն գիտնականն եմ, որի հետ ՀՀ-ում չի կարող համեմատվել որևէ երիտասարդ գիտնական»,- ասաց Մանասյանը։

Էդգար Ղազարյանը Անահիտ Մանասյանից նաև հետաքրքրվել էր՝ վարչապետի շարասյունը սպանել էր հղի կնոջը, զեկույցում գրե՞լ են այդ մասին, կամ Փաշինյանի՝ որդուն քաղաքական նպատակներով օգտագործելու հայտարարությունը դատապարտե՞լ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից