Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:05 11-11-2024

Բարեփոխված ավտոբուսներն աշխատում են ամեն 52 րոպեն մեկ

Oragir.News-ի ընթեցողներից մեզ տրամադրեցին լուսանկար, որտեղ երևում է, որ բարեփոխված ավտբուսներն աշխատում են ամեն 52 րոպեն մեկ:

Այսինքն՝ քաղաքացին մեկ ավտոբուս բաց թողնելու դեպքում, ստիպված է լինելու գրեթե 1 ժամ սպասել հաջորդին:

Զարմանալին այն է, որ կառավարությունն ուզում է 300 դրամ գին սահմանել այս հաճախականությամբ աշխատող ավտոբուսների համար:

Ավտոբուսների մեջ չեն աշխատում ո՛չ ինտերնետ սարքերը, ո՛չ լիցքավորման համակարգերը, ո՛չ էլ «Stop» կոճակները, բայց իշխանությունը պնդում է՝ հասարակական տրանսպորտը բարեփոխված է: