Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:00 10-11-2024

Արմավիրում տաք հետքերով հայտնաբերել են Mercedes-ով 88-ամյա կնոջը վրաերթի ենթարկած և դեպքի վայրը լքած վարորդին. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Արմավիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքում վրաերթ է տեղի ունեցել և վիրավորը տեղափոխվում է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանը, ավագ պարեկ Աշոտ Ներսիսյանն ու պարեկ Նարեկ Սարգսյանը կժամանեին հիվանդանոց, նշված կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ է տեղափոխել «պոլիտրավմա» ախտորոշմամբ մի քաղաքացի։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը վրաերթի ենթարկված՝ Արմավիրի մարզի բնակիչ 88-ամյա Այծեմնիկ Գ.-ն է

Ոստիկաններն ու պարեկները, այնուհետև ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ժամը 12:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 13 հասցեի դիմաց Այծեմնիկ Գ.-ին վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Աղվան Ս.-ն՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։

Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերում են Աղվան Ս.-ին և ավտոմեքենայով տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ու ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչ Ղազարյանը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել