copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:47 09-11-2024

Բայդենն ու Թրամփը նոյեմբերի 13-ին կհանդիպեն Սպիտակ տանը

Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 13-ին, Սպիտակ տանը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նախագահական ընտրություններում հաղթող Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ կապված երկրում իշխանության առաջիկա փոխանցման հետ։

Այս մասին ասվում է Սպիտակ տան հրապարակային հայտարարության մեջ։

«Նախագահ Բայդենը և նորընտիր նախագահ Թրամփը կհանդիպեն Չորեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, Օվալաձև աշխատասենյակում, իսկ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտնել էր, որ Բայդենի թիմն աշխատում է Թրամփի հետ իշխանության փոխանցման հարցով հանդիպում կազմակերպելու վրա և ապագա նախագահի թիմի հետ արդեն քննարկում է փոխանցման առաջիկա գործընթացը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին