copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:57 08-11-2024

Երբ Հայաստանը ցույց տա, որ ենթակա չէ խայծեր կուլ տալուն, կսկսեն մտածել այլ որակի վարքագծի մասին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Այսօր մի տարօրինակ հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը, կամ Ադրբեջանի բիզնես գործընկեր Նարիշկինի կանտորան:

Ըստ այդ հայտարարության, Արեւմուտքը Հայաստանին մղում է «ազգային ինքնասպանության»՝ խթանելով հակառուսականությունը:

Հակառուսականության տեխնոլոգիայի մասին անդրադարձել եմ բազմիցս: Այո, դա կիրառում է թե Արեւմուտքը, թե նաեւ Ռուսաստանը: Այո, զարմանալի չէ, հակառուսականությունը նաեւ ռուսական գործիք է: Մի զարմացեք, երբ գերտերությունները կարող են ձեզ հանել իրենց դեմ՝ այդ կերպ իրենց համար կարեւոր խնդիրներ լուծելու համար: Դրան կարող է դիմել թե Ռուսաստանը, այլ այլ գերտերություն, որը հարցեր ունի կապված Հայաստանի հետ:

Նորություն չէ անշուշտ, որ արեւմտյան բեվեռում էլ Հայաստանը դիտարկում են Ռուսաստանի դեմ խնդիրների ստեղծման միջոց:

Մի խոսքով, այստեղ բովանդակային առումով նորություն չկա: Հարցն այն է, թե ինչու՞ է Նարիշկինի գրասենյակը որոշել տարածել այդպիսի հայտարարություն: Բանն այն է, որ այդպիսի հայտարարություն տարածում են թերեւս երկու հիմնական պարագայում. կամ սադրանք սպասելիս, կամ՝ սադրանք ծրագրելիս: Երկու դեպքում էլ նվազագույնն ալիբի ստեղծելու համար: Որն է հատկապես այս պարագայում, ասելը դժվար է, սակայն պետք է լինել աչալուրջ, հասարակական-քաղաքական բոլոր ինստիտուտներով:

Չի բացառվում իհարկե, որ ՌԴ արտաքին հետախուզության այդ հայտարարությունը պարզապես Նարիշկին-Ադրբեջան բիզնես գործարք է, որքան էլ դժվար է պատկերացնել, որ պետության՝ միջուկային տերության կարեւորագույն ինստիտուտներից մեկը կարող է մատուցել այդպիսի ծառայություններ, այդուհանդերձ այդ իրողությունն այսօր Ռուսաստանը բնորոշող իրողություններից մեկն է, ի ցավ հենց Ռուսաստանի համար:

Բոլոր դեպքերում, աներկբա է մի բան, որ Հայաստանը չպետք է դիրքավորվի որեւէ հակա դաշտում՝ լինի հակառուսական, թե հակաարեւմտյան, թե այլ երկրի: Երբ Հայաստանը, որպես հանրային օրգանիզմ ցույց տա բոլորին, որ ենթակա չէ տարատեսակ պրոպագանդիստական խայծեր կուլ տալուն եւ ըստ այդմ որեւէ մեկի դեմ դիրքավորվելով մեկ ուրիշի ձեռքին գործիք դառնալուն, կսկսեն մտածել Հայաստանի հանդեպ այլ որակի վարքագծի մասին»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը