Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:57 07-11-2024

Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը

Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:

Համապատասխան որոշումը հասատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

«Նշանակվելու դեպքում, առաջնահերթության կարգով, ես կփորձեմ խորը աուդիտի ենթարկել վերջին 10 տարում կատարված ներդրումները և դրանց արդյունավետությունը, նաև՝ գնումների մասով․․․ Պետք է բացառել փոխկապակցված անձանց և ընկերությունների մասնակցությունը գնումների ոլորտում»,- ասել է Մեսրոպյանը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին ի պատասխան: