Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:11 06-11-2024

Փողոցները քանդած են, երևի չեն սարքում, որ թուրքերը գան, նոր սարքեն. ախուրիկցի

Ախուրիկ (նախկին անվանումը՝ Ղարաքիլիսա Թուրքի), Գյումրիից մոտ 4 կմ է հեռու, Թուրքիային ամենամոտ գյուղն է։ Նշենք, որ Ախուրիկում են նախատեսում բացել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։

Սահմանամերձ գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնցից առաջնայինը շարունակում են մնալ ենթակառուցվածքներն ու տրանսպորտը։

Ախուրիկցի Արա Միլիտոսյանն ասում է, որ չի հիշում, թե երբ է իրենց գյուղում սարքած փողոց տեսել, բայց ուրախանում է, որ գոնե հարթեցրել են, ասում է` հիմա գոնե անցանելի է։

«Փողոցները քանդած են, երևի չեն սարքում, որ թուրքերը գան, նոր սարքեն»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է ախուրիկցի տղամարդը։

Oragir.News-ի տեսախցիկն է ֆիքսել սահմանամերձ գյուղի փողոցների վիճակը։

Նշենք, որ սահմանամերձ այս գյուղը ևս դատարկվողների շարքում է։

Ամենից շատ դիտված