Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:17 05-11-2024

Քաղաքաշինության կոմիտեում կառուցապատողների հետ քննարկվել են ոլորտային խնդիրների լուծման տարբերակներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել է կառուցապատման ոլորտում կանոնակարգման ենթակա հարցերի լայն շրջանակ, միաժամանակ հստակեցվել են յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը։

Ըստ աղբյուրի՝ օրակարգային հարցերից է եղել կառուցապատման ընթացքում մատակարար կազմակերպությունների հետ առաջացող խնդիրների կարգավորումը։

«Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է ջրի, գազի, էլեկտրականության հասանելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության ապահովումը՝ ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ GIS համակարգեր ձևավորելու և տրված տեխնիկական պայմանների վերաբերյալ տվյալները պարբերաբար թարմացնելու առաջարկը։

Անդրադարձ է եղել վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումներին։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ընդգծել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունն աջակցելու կոմիտեին միջազգային փորձի ուսումնասիրման և տեղայնացման, ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրների և դրանց լուծման տարբերակների ամբողջացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջարկվել է մշակել «Կառուցապատման մասին» օրենք՝ ոլորտի ամբողջական կանոնակարգման իրավական հիմք ստեղծելու նպատակով։ Կարևորվել է նաև սպառողների շահերի պաշտպանության նպատակով արդյունավետ մեխանիզմների ներդրումը։
Նշվում է, որ օրակարգի մյուս հարցերը վերաբերել են քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, «Ռենովացիայի», ինչպես նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակման ընթացքին։

Կառուցապատողների հետ աշխատանքային քննարկումները շարունակվելու են՝ ոլորտի բարեփոխման արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու նպատակով։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել