copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:44 05-11-2024

Պարտք եմ արել, որ երեխայիս ուղարկեմ շախմատի մրցույթի, իսկ Նոր Նորքի թաղապետը պնդում է՝ գումարը վճարված է

8-ամյա հայ շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի չեմպիոն և հրավեր է ստացել մասնակցելու Աշխարհի շախմատի առաջնությանը, սակայն մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բացակայում են։

Պատանի շախմատիստուհու ծնողները, լինելով համեստ ընտանիքից, այս տարի պարտքով կազմակերպել են երեխայի մասնակցությունը 3 մրցույթի։ Եվ հիմա էլ հանգանակություն են հավաքում, որ Սոֆիա Բաղրամյանը կարողանա մասնակցել Իտալիայում անցկացվելիք Աշխարհի առաջնությանը։

Ակնկալվում էր, որ իշխանությունները համարժեք կարձագանքեն այս խնդրին և կմիանան հանգանակությանը։ Սակայն Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հանդիմանել է Սոֆիայի ծնողներին, հայտարարելով, թե երեխայի մրցույթի համար անհարաժեշտ գումարը վաղուց վճարված է։

«Մի զբաղվեք խաբեությամբ, Ձեր երեխայի գումարը վճարված է վաղուց»,- գրել է թաղապետը։



Մայրը՝ Նոնա Վարդանյանը, Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ նա, աշխատելով միաժամանակ 3 տեղ, սեփական միջոցներով հոգացել է բոլոր ծախսերը։

«Հենց այսօր եմ պարտքով վերջին գումարը վճարել, վերջում ստացվում է, որ մենք խաբեբա ենք։ Ամեն վճարում իմ անունով է եղել։ Իմ աղջիկը մեր դրոշով 3 անգամ բեմ բարձրացավ, ու հիմա ինձ անվանում են խաբեբա։ Ո՞նց է թաղապետը առանց ամաչելու նման բան գրում։ Չեք պատկերացնի, թե ինչ վիրավորական է»,- ասաց նա։

Նոնա Վարդանյանի խոսքով՝ Սոֆիան արդեն 3 տարի է՝ զբաղվում է շախմատով։ Լինելով 8 տարեկան, արդեն բավական մեծ հաջողություններ է գրանցել։

Ծնողը նաև պատմեց, որ ադրբեջանցի մրցակիցները մրցումների ժամանակ իր երեխային ճնշել են, բղավել, անգամ հրել, գցել հատակին։

Հիշեցնենք, որ ներկայումս բացված է GoFundMe հանգանակություն, և դեռևս բավարար միջոցներ չեն հավաքել։

Հավելենք նաև, ցանկացած նվիրատվություն կօգնի իրականացնել տաղանդավոր Սոֆիայի մասնակցությունը նոյեմբերյան մեծ մրցաշարին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել