Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:00 01-11-2024

ԴԱՀԿ ունեցողը չի կարող օգտվել Telcell հավելվածից, տերմինալն էլ գումարը վերցնում, կտրոն չի տալիս

Երևանում հանրային տրանսպորտից օգտվողները ստիպված են այսօրվանից վճարում կատարել կա՛մ Telcell-ի օնլայն հավելվածով, կա՛մ Telcell-ի տերմինալով ձեռք բերված կտրոնի միջոցով, կա՛մ էլ 100 դրամանոց մետաղադրամով։

Վաղ առավոտից մայրաքաղաքում տրանսպորտային կոլապս է առաջացել։

Քաղաքային իշխանության կայացրած այս որոշումը դժգոհությունների պատճառ է դարձել։ Բազմաթիվ քաղաքացիներ սմարթֆոններ չունեն և չեն կարող օնլայն հավելվածի միջոցով վճարում կատարել, 100 դրամ գտնելը ևս դժվարացել է, կարելի է ասել՝ անհնար է դարձել։

Մնում է վերջին՝ 3-րդ տարբերակը, որ քաղաքացին Telcell տերմինալով վճարի և կտրոն ձեռք բերի, բայց այստեղ ևս խնդիրներ կան։

Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ ավտոբուսներում տեղադրված սարքերը՝ վալիդատորները, որոնցով պետք է օնլայն վճարում կատարել, թերի են աշխատում, մի քանի փորձից հետո են միայն QR կոդը կարդում և վճարումը հաստատում, երբեմն էլ ընդհանրապես չի ստացվում։

Խնդիրներից մեկն էլ այն է, որ քաղաքացին, որն ունի ԴԱՀԿ, չի կարող Telcell օնլայն հավելված ներբեռնել հեռախոսում և վճարում կատարել, քանի որ յուրաքանչյուր լիցքավորված գումարը ԴԱՀԿ-ն ավտոմատ գանձում է։

Ինչ վերաբերում է տերմինալով վճարելուն և կտրոն ձեռք բերելուն, ապա այստեղ ևս խնդիրներ են առաջանում։ Telcell տերմինալով վճարում կատարելիս ծրագիրն առաջարկում է հեռախոսահամար նշել, բայց կա նաև հնարավորություն բաց թողնել այն և միանգամից լիցքավորում կատարել ու կտրոնը վերցնել։ Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ հեռախոսահամարի դաշտում քաղաքացին կարող է ցանկացած մեկի հեռախոսահամարը նշել, եթե չի ուզում նույնականացվել։ Բայց լինում են դեպքեր, որ տերմինալը կտրոն չի տրամադրում, և քաղաքացին, որ վերջին կոպեկն ուներ տրանսպորտից օգտվելու համար, մնում է «բորտին»։

Oragir.News-ն այսօր փորձեց Արշակունյաց պողոտայի սկզբնամասում տեղադրված Telcell վճարային տերմինալով ձեռք բերել ավտոբուսի 2 ուղետոմս, հեռախոսահամարի վանդակը բաց թողեցինք, անցանք հաջորդ քայլին՝ լիցքավորում և առաջ։ Տերմինալը հաստատեց մուտքագրված գումարը, բայց կտրոն չտրամադրեց։ Եվս մեկ անգամ փորձեցինք, այս անգամ արդեն 100 դրամ լիցքավորեցինք, բայց կտրոն այդպես էլ չտրամադրեց։

Փաստացի՝ քաղաքային իշխանությունը մի որոշում է կայացրել, որի հետևանքով հազարավոր քաղաքացիներ տուժում են։ Գուցե Տիգրան Ավինյանն ու ՔՊ-ական վերնախավը որոշ ժամանակ երթևեկեն գերբեռնված տրանսպորտով, 100 դրամանոց մետաղադրամներ փորձեն գտնել, օնլայն հավելվածի խափանումներին ականատես լինեն, որ զգան իրենց կայացրած որոշումների «հաճույքը»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին