copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:57 01-11-2024

«Բալասանյան դաշինքը» ՔՊ-ի համար քվե է հավաքում

Դեկտեմբերի կեսերին, կամ ամենաուշը հունվարի սկզբին Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են լինելու։ Նախքան ՏԻՄ ընտրությունները Գյումրիում քաղաքական ուժերը դիրքավորվում են, որպեսզի քաղաքապետարանում ունենան ներկայություն։

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիում իշխանությունը ՔՊ-ին զիջած «Բալասանյան դաշինքը» առաջիկա ընտրություններին ՔՊ-ի համար ձայներ է հավաքելու։ Նիկոլ Փաշինյանի հետ հերթական պայմանավորվածությունն է. կամ ՔՊ-ի թեկնածուն ամեն գնով պիտի հաղթի, կամ Բալասանյան ընտանիքը զրկվում է Հայաստանում ունեցած բիզնեսներից, ինչպես նաև բացվելու են տարիներով փակ մնացած քրեական գործեր։

Մյուս քաղաքական ուժերի մասով Փաշինյանն ու իր թիմը գրեթե կասկած չունեն, որ իրենց տված քվեն կնվիրեն ՔՊ-ին իհարկե որոշ պայմանավորվածությունների դիմաց։

Գյումրիի ավագանու գործող խմբակցությունների ղեկավարները, բացառությամբ ՀՀԿ-ի դիրքորոշում չեն հայտնել ՔՊ-ի իշխանազավթման մասով, ինչպես նաև իրենց մասնակցության։

ՀՀԿ-ից բացառել են ՔՊ-ի հետ որևէ տեսակի համագործակցություն, իսկ թե կառաջադրեն թեկնածու, թե՞ ոչ այս պահին չունեն որոշում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով