copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:44 29-10-2024

Հակոբ Սիմիդյանն այցելել է «Հայանտառ» ՊՈԱԿ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում՝ քննարկելու ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները։

ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը զեկույցի տեսքով նախարարին է ներկայացրել ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձևավորված ֆինանսական մուտքերը, անտառտնկման և անտառվերականգնման ընթացիկ աշխատանքները, ներկայացնելով նաև վերջին տարիներին կատարված ծառատունկերի արդյունքում տնկիների կպչողունակության մասին հաշվետվություն։

Նախարարին են ներկայացվել վարձակալական հիմունքներով տրամադրված անտառային տարածքներում ներդրումների դինամիկան, ինչպես նաև Էկոտուրիզմի մշակույթի տարածմանն ուղղված քայլերը։

Նախարարը շեշտել է, որ վարձակալական գործընթացը պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնում, կատարել տարածքների ուսումնասիրություն՝ հասկանալու տարբեր մարզերում ծանրաբեռնվածության աստիճանը և քայլեր ձեռնարկել համայնքների համաչափ զարգացման ուղղությամբ։

Նախարար Հակոբ Սիմիդյանն իր գոհունակությունն է հայտնել ձեռնարկատիրական մուտքերի դինամիկայի աճի փաստի առիթով։
Նախարարը գործընկերների հետ քննարկել է նաև Էկոպարեկային ծառայության գործարկման աշխատանքները և հույս հայտնել, որ ծառայության լիարժեք գործարկումը կօժանդակի նաև անտառների կառավարումն առավել արդյունավետ դարձնելուն։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում