Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:01 27-10-2024

Մտավախություն ունեմ, որ տարածքը կվերածեն կաֆեների. Մերգելյան այգու այցելու

Երեկ ՝ հոկտեմբերի 26-ին, վերաբացվեց Մերգելյան պուրակը, իսկ այսօր այն արդեն մարդաշատ էր։ Քաղաքացիները եկել էին նայելու, գնահատականներ տալու և կիրակնօրյա հանգիստը վայելելու։

Նրանք Oragir.News-ի հետ կիսվեցին իրենց տպավորություններով։ Մի մասի կարծիքով` չեղածից լավ է, բայց սխալներ շատ կան, օրինակ` երեխաների համար նախատեսված ավազի տեղը, ճոճանակի խորությունը և այլն։ Ոմանք բողոքեցին շատ նստարաններից, քիչ բուսականությունից։

Իսկ մի մասն էլ հայտնեց մտավախությունը, որ տարածքը ամռանը կարող է լցվել տարատեսակ սրճարաններով։

«Մտավախություն ունեմ, որ ամառը այս տարածքում կաֆեներ չանեն, որ մարդիկ կարողանան հանգիստ նստել և վայելել. հաց տանն էլ կարող են ուտել»,-ասաց այգու այցելուներից մեկը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրառում էր կատարել Մերգելյան պուրակի բացման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ