copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:47 27-10-2024

Նոր Գեղիից Արզնու խճուղի տանող ճանապարհի «բարդակ» վիճակի պատճառով մեծ թվով վարորդներ պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների․ shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, հերթական արտակարգ իրավիճակն էր ստեղծվել Նոր Գեղիից դեպի Արզնու խճուղի տանող ճանապարհահատվածում։ Կոյուղատարերից դուրս թափվող կեղտաջրերի՝ փողոցում հայտնվելու պատճառով այն դարձել էր դժվարանցանելի։ Անգամ ջրափոսերի մեջ հայտնված վարորդներին չէին կարողանում ավտոմեքենայով մոտենալ և օգնություն ցուցաբերել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ու նշված հատվածում բնակվող քաղաքացիներն ամենավերջին խոսքերն էին ուղղում պատկան մարմիններին ու շատերը չգիտեին, որ հիմնական մեղավորը ժողովրդի կողմից ոչ դրական համբավ ունեցող «Վեոլիա ջուր»-ն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն բազմաթիվ վարորդներ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե 1-2 օրերի ընթացքում խնդիրը չլուծվի, դիմելու են ծայրահեղ միջոցի՝ Երևան- Սևան՝ Նոր Հաճնի կամրջի մոտ, Նոր Գեղի-Արզնի ձոր, Նոր Գեղի-Եղվարդ, Նոր Գեղի-Լուսակերտ ճանապարհները փակելու են ավտոմեքենաներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի