copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:54 24-10-2024

Գյումրիում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը կլինի ոչ իրավաչափ․ Կարեն Մալխասյան

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ֆեյսուքյան իր էջում գրում է․ «Մինչև Բալասանյան դաշինքի ավագանու անդամների կողմից մանդատները վայր դնելը կոռեկտ չէի համարում խոսել այս թեմայի շուրջ, բայց քանի որ վերջին օրերին գյումրեցիները շատ են հարցնում, թե սրա վերջը ինչ բդի էղնի, փորձեմ հակիրճ պարզաբանել։

Բալասանյան դաշինքի կողմից ավագանու անդամների, այդ թվում համայնքի ղեկավարի կողմից մանդատները վայր դնելու դեպքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ ավագանու կողմից (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 142.3):

Սահմանված կարգով ավագանու նիստը գումարելուց հետո եթե երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում, կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները (ՀՀ ՏԻՄ օրենք, հոդված 69):

Ավագանու լիազորությունները դադարեցնելուց հետո ԿԸՀ նշանակում է արտահերթ ընտրություններ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 128):

Այսինքն` վերը նշված զարգացումների դեպքում, արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի վերջ կամ հունվարի սկիզբ(կախված մանդատները վայր դնելու օրվանից)։

Մինչ նոր ավագանու ձևավորումը, գործող ավագանին շարունակելու է իր գործունեությունը։

Համամասնական ընտրակարգով ընտրված համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման լիազորություն կառավարությունը չունի(օրենքը չի կարգավորում)։

Այսինքն, Գյումրիում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը կլինի ոչ իրավաչափ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը