Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:17 24-10-2024

Օկուպացված Արցախից բերված նո՞ւռ, թե՞ հերթական խաբեությունը. առևտրականների բացատրությունը

Վերջերս խոսակցությունները շատ են այն մասին, որ Երևանի մրգի շուկաներում վաճառվող նուռը Արցախից է բերված։ Սոցցանցերում հրապարակվեցին նաև լուսանկարներ՝ «Ղարաբաղի նուռ» գրությամբ ցուցանակները նռան կողքին դրված։

Oragir.News-ը այցելեց «Գում»-ի շուկա։ Այստեղ մեզ ասացին, որ Արցախի նուռ վաճառող մարդկանցից մեկը վատառողջ լինելու պաճառով շուտ է գնացել։ Սակայն շուկայում կային նաև այլ մրգավաճառներ, որոնք պնդում էին, որ իրենք ևս վաճառում են Արցախից բերված նուռ։

Վաճառողները բացատրեցին Արցախից բերված նռան և Մեղրիից բերված նռան առանձնահատկությունները։ Թե ինչպես, ինչ ճանապարհով է բերվում, վաճառողները դժվարացան պատասխանել։ Միայն ասացին. «Թե Վրաստանն է ներկրում, թե թուրքերն են բերում Վրաստան, չգիտենք։ Բայց ֆուռերով բերում են, մենք էլ բերում, վաճառում ենք»։

Վաճառողները ասացին նաև, որ շատ մարդիկ թերահավատորեն են մոտենում, որ սա կարող է Արցախից բերված նուռ լինել, բայց նաև պնդեցին, որ ճանաչողը կճանաչի՝ Արցախի՞ է, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում