Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:50 24-10-2024

Նիկոլն ասաց՝ ձեռքերս լվանում եմ, որպես օժիտ գործերն ուղարկում ենք դատախազություն

«17 տարի է՝ մենք պայքարում ենք, պատգամավորներից մեկը մի հարց չտվեց Քյարամյանին ու գլխավոր դատախազին՝ ի՞նչ եղան այդ երեխեքի քրեական գործերը։ Բոլորը նստած՝ իրենց անձնական հարցերն էին քննարկում՝ Հովիկ Աղազարյանից սկսած, մյուսներով վերջացրած»,- կառավարության շենքի մոտ այսօր լրագրողներին ասաց բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։

Բանակում ոչ պատերազմական պայմաններում մահացած զինծառայողների ծնողները շարունակում են բողոքի ցույցերը կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բացահայտել իրենց որդիների մահվան հանգամանքները։

«Արդեն տիկին Վարդապետյանը դատախազ էր նշանակվել, ինքը ներկայացրեց այս քրեական գործերը։ Փաշինյան Նիկոլն ասաց՝ ես այսօրվանից ձեռքերս լվանում եմ, քմծիծաղ տալով ասաց՝ որպես օժիտ՝ այս գործերը տիկին Վարդապետյանի հետ ուղարկում ենք գլխավոր դատախազություն։

Մինչև այսօր այդ տարած օժիտի թերթերից մեկը չի թերթում։ Միայն ինքը կարողանում է սուտ խոսել պատգամավորների մոտ։ Տիկին Վարդապետյան, դու ստում ես, որովհետև այն դատախազները, ովքեր այս քրեական գործերը կոծկել են, իրեղեն ապացույցները փչացրել են, նախկիններից բոլորն այսօր աշխատում են»,- նշեց նա։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել