copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:24 23-10-2024

Ճանշինը և ԱԻՆ-ը չէին կարողանում աշխատել, ձյունը չէր դադարում. Լծենի ղեկավար

Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը այժմ անցանելի է, սակայն այն միշտ էլ վատ եղանակի ժամանակ խնդրահարույց է։

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ձյան պաճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհը մի քանի ժամ շարունակ ամբողջությամբ դարձել էր դժվարանցանել, ու դրա պատճառը ճանապարհի մերկասառույցն էր։

Oragir.News-ը կապ հաստատեց Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Լծեն գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Պետրոսյանի հետ.

«Այժմ ճանապարհը բացվել է, անցանելի է, ժամանակից շուտ սկսվեցին տեղումները։ Երեկ ես ևս գտնվում էի այնտեղ ու ահավոր ձյուն սկսեց տեղալ։ Անդադար տեղում էր, Ճանշինն էլ չէր հասցնում սպասարկել։ Մեքենաներն էլ խանգարում էին նրան` չհաշված ամառային անվադողերը»։

Վարչական ղեկավարը նշեց նաև, որ այդ ճանապարհահատվածը շատ մեծ բարձրության վրա է, կոնկրետ այդ հատվածը , որը փակվել էր, 2180 մետր բարձրության վրա է, և ձյունը չափազանց շատ է նստում այդ հատվածում։

«Այս ճանապարհի հետ կապված խնդիր միշտ լինում է, հատկապես երբ այս ձևով ձյուն է տեղում, և այդ դեպքում այն շատ դժվար է սպասարկվում։ Օրինակ՝ մեծ մեքենաների` ֆուռերի վատ վարելու դեպքում կամ մեքենայի չենթարկվելու դեպքում ճանապարհը փակվում է, խոսակցական լեզվով ասած`մկրատ են ասում։ Եվ ճանապարհի փակ լինելու պաճառով ո՛չ ԱԻՆ-ն է կարողանում աշխատել, ո՛չ Ճանշինը»,-ասաց Խաչատուր Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզում արտակարգ իրավիճակ էր գրանցվել ձայան պաճառով՝ Լծեն- Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի էր դարձել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից