copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:42 21-10-2024

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ը 2026 թվականին կանցկացվի Հայաստանում

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում են, որ 2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասական երաժշտության մրցույթը նախատեսված է 12-ից 21 տարեկան պատանիների համար:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է Եվրատեսիլի հենց այս ձևաչափը՝ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը», հյուրընկալել Հայաստանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը ջանք չեն խնայելու, որպեսզի 2026 թվականին Հայաստանը դառնա դասական երաժշտության կենտրոն: Սիրով կսպասենք շնորհալի պատանի երաժիշտներին մեր երկրում»:

Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունն ունեցել ենք 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։ 2026 թվականին Հայաստանը կլինի մրցույթի հյուրընկալող երկիրը։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը տաղանդի և ստեղծարարության հրաշալի հարթակ է, որը երաժշտության միջոցով միավորում է մարդկանց»,- ասում է Եվրոպական հեռարձակողների միության մեդիայի տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Ժան Ֆիլիպ դե Տենդերը:

Նա նշում է՝ ուրախ են, որ Հայաստանը 2026 թվականի հյուրընկալող երկիրն է և անհամբեր սպասում են այս հիանալի միջոցառման շրջանակում համատեղ աշխատանքին։

Միջոցառման հետ կապված այլ մանրամասները կհրապարակվեն մրցույթին ընդառաջ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել