copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:45 18-10-2024

Փաշինյանի այցից առաջ մեծաքանակ ոստիկաններ են բերվել Ամենափրկիչ եկեղեցու բակ

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է։ Վարչապետն արդեն եղել է մարզի մի շարք խոշորացված համայնքներում։

Փաշինյանի վերջին կանգառը Գյումրիում է, որտեղ էլ, նախքան նրա այցը, մեծաքանակ ոստիկանական զորքեր են բերվել, ինչպես նաև թիկնապահներ։

Նիկոլ Փաշինյանի այցով պայմանավորված՝ քաղաքի կենտրոնական փողոցները միակողմանի փակ են։

Մեր տեղեկություններով` Փաշինյանն այսօր գիշերելու է Գյումրիում։



Ֆոտոշարք