copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:35 17-10-2024

Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 25 միլիոն դրամ կհատկացվի ՀՀ վարչապետի, նախագահի՝ առաջիկայում նախատեսվող օտարերկրյա պետություններ այցելությունները պատշաճի կազմակերպելու համար։

Վարչապետի, նախագահի օտարերկրյա պետություններ այցելությունների համար պետբյուջեից գումար հատկացնելու որոշումը կառավարությունը հետևյալ կերպ է պարզաբանում։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, զբաղվում է նաև ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի օտարերկյա պետություններ այցերի կազմակերպմամբ։ Վերոնշյալ պաշտոնյաների օտարերկրյա այցելությունների աճով պայմանավորված՝ աճել է նաև պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակը, որի հետևանքով 2024 թ. ՀՀ պետական բյուջեով գործուղումների գծով նախատաեսված գումարները չեն բավականացրել»։

Կառավարության հիմավորման մեջ նշվում է, որ արտասահմանյան գործուղումների համար նախատեսված 51 միլիոն 64 հազար դրամն ամբողջությամբ սպառվել է և հետագա անխափան աշխատանքային գործունեությունն ապահովելու նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեից պետական արարողակարգի ծառայությանը լրացուցիչ միջոցներ հատկացնել:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր