copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:50 15-10-2024

Կառավարության շենք չմտնող ոստիկանն ինչպե՞ս տուգանի ծխող պաշտոնյային

Հայաստանում 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվում է ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը ինչպես հանրային սննդի օբյեկտներում, այնպես էլ առևտրի կենտրոններում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում և այլն։

Օրինակ՝ ցանկացած փակ հանրային տարածքում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքներում ծխելու համար տուգանքի չափը կազմում է 50․000 դրամ։

Բազմաթիվ են դեպքերը, երբ պարեկները սրճարաններում, այգիներում և ծխելու համար ոչ սահմանված այլ վայրերում ծխող քաղաքացիների են տուգանել, բայց երբևէ չենք լսել, որ այս կամ այն պաշտոնյան օրինակ՝ Կառավարության շենքում ծխելու համար տուգանված լինի։

Ուստի հարց է առաջանում՝ որտե՞ղ են ծխում Կառավարության պաշտոնյաները և աշխատակիցները։ Կառավարության շենքում առանձնացված ծխարա՞ կա, թե՞ նրանք կարողանում են զսպել այդ ցանկությունը։ Համենայն դեպս Կառավարության շենքի դիմաց որևէ պաշտոնյա դուրս չի գալիս ծխում, ապա վերադառնում աշխատասենյակ։

Այս հարցերի պատասխանները ստանալու համար Oragir.News-ը փորձեց կապ հաստատել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ, վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ի դեպ, Կառավարության, ինչպես նաև Ազգային ժողովի շենքում ծառայություն են իրականացնում բացառապես ՊՊԾ աշխատակիցները, ուստի՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ոստիկանը տուգանելու օրինախախտ պաշտոնյային, եթե հնարավարություն չունի մուտք գործելու նշված տարածք։

Ստացվում է, որ թե՛ պատգամավորները, թե՛ նախարարներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները կարող են հանգիստ ծխել իրենց աշխատասենյակներում, միևնույն է՝ որևէ մեկը չի կարող իրենց տուգանել։

Փաստացի ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ տուգանքի մատերիալը քաղաքացին է, բացառությամբ պաշտոնյաների։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ