Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:18 15-10-2024

Ձեր փոխարեն Աղազարյան Հովիկն էլ լիներ, 2,5 մլրդ-ով էդ ասֆալտապատումը կաներ․ Մանուկ Սուքիասյան

«Ասում եք՝ այնքան ասֆալտապատում ենք արել, որ սովետական ժամանակներից չի արվել։ Ձեր փոխարեն, չասեմ ախուրյանցի Անոն, բայց Աղազարյան Հովիկն էլ ստեղ նստած լիներ, կառավարության տված 2,5 մլրդ դրամով էդ ասֆալտապատումը կաներ։ Կամ 125 մլրդ բյուջեի պարագայում, ինչո՞ւ 2,5 մլրդ չկա ասֆալտապատման համար, որ պետք է կառավարությունը տա, մենք էլ ուրախանանք»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«2023-24 թթ․ Երևանի շինհրապարակներում տեղի են ունեցել 56 դժբախտ պատահարներ, որոնցից 22-ը՝ մահվան ելքով, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Ձեր կառավարած քաղաքում 71 մլն տալիս եք ֆիլհարմոնիկ նվագախմբերին, 42 մլն՝ նորաձևությանը, 70 մլն՝ երգերի արդիականացմանը, բա որտեղի՞ց բավականացնի մնացյալ կարիքների համար»,- նշեց Սուքիասյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել