Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:27 14-10-2024

18-19 տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արված տոնական Երևանի ֆոնին ցավալիորեն խորհրդանշական էր

Մեզ սխալմամբ թվում է, թե երեկվա ամենակարևոր ու ողբերգական իրադարձությունը հավաքականի պարտությունն էր։ Իհարկե, դա հաճելի տեսարաններինց չէր։ Սակայն։

Երեկ բանակում ունեցանք նոր զոհ՝ ինքնասպանության վարկածով։ 18-19 տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արված տոնական Երևանի ֆոնին ցավալիորեն խորհրդանշական էր. սյուրռեալիզմը մեզ հետապնդում է վերջին տարիներին։

Երեկ նաև ՄԵԿ հոգու դասախոսությունն էր ինչ-որ երիտլսարանի առաջ՝ «Հաց և կացի սոցիալ-հոգեբանական վերլուծությունը» թեմայով։ Այն, որ Նիկոլի մտքով չի անցնում, որ սոցիալական միգրացիոն երևույթների թեմայով կան ամբողջական տեսություններ, առվազն 18-րդ դարի վերջերից՝ գիտական ուղղություններ, աշխարհով մեկ աշխատել են (և աշխատում են) ամբողջական ինստիտուտներ, որ սոցիոլոգիայի, հոգեբանության և տնտեսագիտության տարբեր ուղղություններով հարյուրամյակներով աշխատում են այս և հարակից թեմաների շուրջ, որ կան նոբելյան մրցանակակիրներ, որոնք աշխատել են հենց այս խնդիրների շուրջ, դրան սովոր ենք արդեն։ Դա մեր ընթացիկ իրականությունն է։

Այնուհանդերձ, եթե խնդիր ես դնում հասկանալու, թե իրականում ինչո՞ւ է նման բաներ ասում, կարող ենք ենթադրել, որ նա այդ «որտեղ հաց, այնտեղ կացի» (և նրա մոդիֆիկացված տարբերակի) գաղափարախոսությունը հենց իր թիմի, «մեծարգոների ենթամշակույթի» համար է զարգացնում։

Մտքներովդ չանցնի՝ ունենալ ոչ նյութական արժեքներ, ինքնուրույն մտածելու փորձ, վեհ գաղափարներ, թաքուն-խորքային ապրումներ...
Դրանք ուղիղ հակասության մեջ են այս իշխանական կացարանի հացի պայմանների հետ։ «Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին