copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:05 10-10-2024

Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մեզ մոտ քչերն են զարմացել Եվրախորհրդարանի այս բանաձևից: Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Եվրախորհրդարանը երեք նմանատիպ բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ: Այստեղ երևում է այն ուժերի ձեռքը, որոնք մենք անվանում ենք գլոբալ պատերազմի կուսակցություն», - Կոբախիձեն հոկտեմբերի 9-ին ասել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «կոնկրետ ուժերը չեն կարող հաշտվել այն բանի հետ, որ Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չի եղել»։

«Այդ ուժերը հույսեր են կապում մեր խորհրդարանական ընտրությունների հետ, որպեսզի իշխանության բերեն ցանկացած խնդիր կատարելու պատրաստ ընդդիմության, բայց այդ բոլոր հույսերը դատապարտված են տապալման, քանի որ մեր հասարակությունն արդեն լավ է հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրի շուրջ», - նշել է Կոբախիձեն։

Նա հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին ընդունված ԵՄ-ի բանաձևն անարդար է, քանի որ այնտեղ նաև խոսվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներին պատժելու և գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հովանավորելու մասին։

«Անարդար փաստաթուղթը գին չունի: Այս բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդ երեքը», - ասել է Վրաստանի վարչապետը։

Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների 495 կողմ, 73 դեմ, 86 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել են բանաձև, որով պահանջում են սառեցնել պաշտոնական Թբիլիսիի եվրոպական ֆինանսավորումը՝ հայտարարելով, որ Վրաստանի ներկայիս նահանջը ժողովրդավարությունից կասեցնում է այդ երկրի ինտեգրումը Եվրամիությանը: Պատճառը Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների ընդունումն է, որոնք Եվրոխորհրդարանը պահանջում է չեղարկել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ