Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:08 09-10-2024

Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ում և DigiTec-ում ներկայացրել է իր թվային նորարարությունները

Հայաստանը երկրորդ անգամ հյուրընկալեց նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2024/DigiTec-ին: Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ի բանկային գործընկերն էր և DigiTec-ի ֆինտեք հովանավորը:

Տարածաշրջանի տեխնո իրադարձության մեկնարկն ազդարարվեց Ֆասթ Բանկի և Fastex-ի կողմից յուրահատուկ նվերով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին․ Ֆասթ Բանկի և Ֆասթեքսի հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Հանրապետության հրապարակում բացառիկ համերգային ծրագրով ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ առցանց ռեժիմում արհեստական բանականության կողմից ինտեգրված երաժշտությամբ: Երեկոյի երկրորդ հատվածում շքեղ երաժշտական շոուով հանդես եկավ Ջեյսոն Դերուլոն։

Ֆասթ Բանկը ներկայացավ այցելուներին առանձին տաղավարներով ինչպե՛ս մարզահամերգային համալիրում ընթացող WCIT 2024/DigiTec համաժողովին, այնպե՛ս էլ «Մերիդիան» էքսպոկենտրոնում՝ Դիջիթեք ցուցահանդեսին: Չորս օր շարունակ Բանկն այցելուներին ներկայացրեց իր թվային նորարարական պրոդուկտները՝ հոկտեմբերի 1-ից թողարկված նոր ԱԿՆ քարտերը, Temp անգրավ բիզնես վարկը, տարածաշրջանում եզակի, ամբողջությամբ ավտոմատացված պահատուփերի ծառայությունները և այլն։ Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով ՝ այս տարի միջոցառումն ավելի մասշտաբային էր․ «Ֆասթ Բանկը 2-րդ տարին է արդեն մասնակցում է Դիջիթեք տեխնոլոգիական էքսպոյին և այս տարի այն ավելի մասշտաբային է, քանի որ զուգորդվել է WCIT համաժողովի հետ: Այս տարվա մասնակցությունը մեզ համար կարևոր է նրանով, որ Ֆասթ բրենդը տոնել է իր 30-ամյակը, ինչպես նաև մենք այս տարվա հոկտեմբերի 1-ից թողարկել ենք և գործարկել ենք մեր առաջին քարտային պրոդուկտները», - նշել է Գարեգին Դարբինյանը:

Բանկի տաղավարները ցուցահանդեսի բոլոր օրերին մարդաշատ էին՝ լի հետաքրքրաշարժ քուիզներով և անակնկալներով։ Նշենք, որ Ֆասթ Բանկը ստեղծել է հայերեն խոսքը տեքստի վերածող (Speech to text) մոդելը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան տեղում փորձարկելու մոդելը և տեսնելու դրա հնարավորությունները։ Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը նշեց, որ այս հարթակը շատ կարևոր է ընկերության նվաճումներն ու նորարարությունները ներկայացնելու համար. «Այս կարևոր հարթակը հնարավորություն ընձեռեց մեզ ներկայացնել մեր թվային նվաճումները: Ֆասթ Բանկը միտված է դառնալ թվային բանկ և այդ կոնտեքստում մենք ներկայացրինք նոր թողարկված հայերեն խոսքը տեքստի վերածող մոդելը, որը ձևավորվել է Ֆասթ Բանկի կողմից ստեղծված «Խոսափող» հավելվածի տվյալների հիման վրա», - եզրափակեց Արթուր Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել