Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:00 09-10-2024

Մայրն աշխատանքից եկել է տուն և տղայի սառած դին է տեսել․ Ձորաղբյուրի բնակիչը սպանել է մորաքրոջ տղային

Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայքնի Ձորաղբյուր վարչական բնակավայրում նախօրեին սպանություն է տեղի ունեցել։ Ձորաղբյուրի բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանողն ու սպանվածը հարազատ մորաքրոջ տղաներ էին, երկուսն էլ ապրում էին Ձորաղբյուրում։

«Սպանված տղան՝ Ազատիկը, 34 տարեկան էր, ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ, հայրը վաղուց մահացել էր։ Իսկ մորաքրոջ տղան՝ Գոռը, մի քիչ տարիքով ավելի մեծ է, էլի ամուսնացած չէ, նա մենակ է ապրում, ծնողները վաղուց մահացել են»,- ասաց սպանված տղայի ազգականը։

Նրա խոսքով՝ խոսակցություններ կան, որ Գոռը եկել է մորաքրոջ տուն և նրա տղայից գումար ու ծխախոտ է պահանջել, նա էլ պատասխանել է, որ չունի, ինչն էլ դարձել է սպանության պատճառ։

«Այսօր առավոտ ոստիկանները եկել ու տարել են, ինքը վիզ է առել, որ մորաքրոջ տղային սպանել է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարևաններից մեկն էլ դեպքի վերաբերյալ նշեց․ «Մուրճով խփել է մորքուրի տղայի գլխին ․․․ »։

Oragir.News-ը եղավ նաև դեպքի վայրում՝ Ձորաղբյուրի Անկախության փողոց 16/1 հասցեում։ Տան դուռը կողպված էր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է