copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:41 08-10-2024

Հունգարիան չի տուժի Ուկրաինայի միջոցով ՌԴ գազի տարանցման հնարավոր դադարից. Պետեր Սիյարտո

Հունգարիան չի տուժի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի հնարավոր դադարի դեպքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: Նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փոխանցում է Tert.am-ը։

Սիյարտոն հավելել է, որ Բուդապեշտը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այն եվրոպական երկրներին, որոնց համար տարանցման դադարից առաջացած խնդիրներն առավել զգալի կլինեն։

Նախարարի պարզաբանմամբ, Հունգարիան ռուսական գազի հիմնական մասը ստանում է «Թուրքական հոսք» գազամուղով, ինչի շնորհիվ երկրի էներգամատակարարումը ապահով է։ Սիյարտոն ընդգծել է, որ Բուդապեշտը որոշ դաշնակիցների դիմադրությանն է բախվել այս գազամուղի կառուցման հարցում, նրանցից ոմանք «քաղաքավարի համոզում էին չանել, իսկ ոմանք դիմում էին սպառնալիքների»։

«Մեզ չեն հուզում Ռուսաստանի և Ուկրաինայի որոշումները գազի տարանցման վերաբերյալ։ Կենտրոնական Եվրոպայում կան երկրներ, որոնց համար դա խնդիր կդառնա։ Վերջին տարիներին Հունգարիան մեծ ներդրումներ է կատարել գազի ենթակառուցվածքի զարգացման մեջ, ուստի մենք պատրաստ ենք աջակցել նրանց, ով կարիքը կունենա»,- ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով, 2024 թվականին «Թուրքական հոսքով» Հունգարիա արդեն ավելի քան 5,6 միլիարդ խորանարդ մետր գազ է մուտք գործել։

Հիշեցնենք, որ օգոստոսին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական գազի տարանցման պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի վերջին, չի երկարաձգվելու։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին