Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:30 04-10-2024

Բնակարան, մեքենա, խոշոր փոխառություններ, 71 մլն դրամ եկամուտ․ ապագա նախարարի «համեստ» ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը օրես տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել, համաձայն որի Արդարադատության նախարարի թափուր պաշտոնում կնշանակվի իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը։

Հիշեցնենք, որ Արփի Դավոյանը նախքան 2018-ի իշխանափոխությունը աշխատել է որպես հոգեբան, այնուհետև հաշվապահի օգնական և հաշվապահ։ 2017-2018-ին նա զբաղեցրել է «Ելք» խմբակցության գործավարի պաշտոնը, իշխանափոխությունից հետո դարձել Նիկոլ Փաշինյանի օգնականը։ 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքներով վերջինս պատգամավոր է ընտրվել Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով, 2021-ի արտահերթ ընտրություններում՝ պահպանել մանդատը։

Oragir.News-ը ստորև իր ընթերցողներին է ներկայացնում ապագա նախարարի ունեցվածքը․ Դավոյանի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը․

Արփի Դավոյանը անշարժ գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը հայտարարգրել է 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021-ի նոյեմբերի 12-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

2023 թվականի ընթացքում իշխանական պատգամավորին վերադարձված փոխառությունների ընդհանուր գումարը կազմել է 28 միլիոն 360,000 դրամ. պարտապաններից մեկը Խաչեկ Պողոսյանն է, որը բնակելի տներ է կառուցում, իսկ մյուսը՝ «Միկշին» ընկերությունը, որը զբաղվում է կառուցապատմամբ։

Դավոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 865․119 դրամ, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ դառնալով 5․453․172,8 դրամ։ Նա հայտարարագրել էր նաև 1․200․000 դրամ կանխիկ միջոցներ, որը տարեվերջին դարձել է 58․000 դրամ։

Ապագա նախարարի տարեկան եկամուտները կազմել են 71․479․797 դրամ, որից 3․000․000 դրամը և 2․421․027 դրամը ԱԿԲԱ բանկից և Ֆինանսների նախարարությունից ստացված այլ եկամուտներն են, 56․063․000 դրամը՝ Սերգեյ Էդգարի Էյլազյանի կողմից տրված գույքային իրավունքներից ստացված եկամուտը, իսկ 9․995․770 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է։

71 միլիոն 479.797 դրամ եկամուտը գոյացել է ԱԿԲԱ բանկից և Ֆինանսների նախարարությունից ստացված այլ եկամուտներից՝ համապատասխանաբար՝ 3․000․000 և 2․421․027 դրամ, Սերգեյ Էդգարի Էյլազյանի կողմից տրված գույքային իրավունքներից ստացված եկամուտից՝ 56․063․000 դրամ և ԱԺ աշխատակազմից ստացված՝ 9․995․770 աշխատավարձից։

Դավոյանն իր եկամուտներից 27․849․365 դրամ ուղղել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Արփի Դավոյանն ամուսնացած չէ․ վերջինս բնակվում է իր մոր՝ Մայրանուշ Վարդանյանի հետ։

Որպես անշարժ գույք՝ Վարդանյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում, որը նա գնել է 2009 թվականի հունիսի 29-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, պատգամավորը չի հայտարարգրել։

Վերջինս անկանխիկ և կանխիկ միջոցներ չի հայտարարագրել, եկամուտներ նույնպես չի ունեցել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ