copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:50 02-10-2024

Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ջանքերի «շնորհիվ» արդարադատության նախարարությունում հրաժարականների շարքը շարունակվում է:

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Սեպտեմբերի 26-ին հրաժարական էր տվել երկրոդ նախագահի «գիրքը գրկած» ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը:
Դատելով իրավիճակից՝ հաջորդ պաշտոնյան, որը կրկին ՔՊ-ի ջանքերով հրաժարական կտա, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն է լինելու:

Բանն այն է, որ մարտի 26-ին Ազգային ժողովում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, արդեն հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին ասել էր. «Երբ մեր գործընկեր Սերգեյ Ատոմյանը նշանակվում էր ՔԿԾ տնօրեն, մենք մտածում էինք, որ սկսում ենք բարեփոխումների մի լայնածավալ գործընթաց, բայց երբ Ամբակում Գրիգորյանը նշանակվեց խորհրդական, ինձ մոտ մեծ զարմանք առաջացավ այն առումով, որ ես, լինելով փաստահավաք խմբի անդամ, շատ լավ գիտեի, թե քննչական խումբը ինչ գործունեություն է ծավալել «Մարտի 1»-ի գործերով, եւ տվյալ քննիչը, որը Վահագն Հարությունյանի ամենակարեւոր քննիչներից մեկն է եղել, խորհրդականից դարձավ տեղակալ, հետո արդեն ծառայության ղեկավար, ընդ որում՝ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մինչեւ հիմա շարունակում է «փախած» մնալ՝ ՀՀ-ից դուրս է: Հիմա դրանով մենք «Մարտի 1-ի» էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է. եթե բաց է, այդ դեպքում բոլոր քննիչները, որոնք այս գործերով մասնակցություն են ունեցել, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ»:

Ու չի բացառվում, որ Անդրանիկ Քոչարյանի «թեթեւ ձեռքով» հաջորդը հրաժարական տա Ամբակում Գրիգորյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք, Անդրանիկ Քոչարյանն է հանձնարարել Արփի Դավոյանին նախաձեռնել Գրիգոր Մինասյանի հրաժարականի ստորագրահավաքը խմբակցության ներսում, որն էլ իր ընկերուհի Լուսինե Բադալյանի հետ սկսել էր այն:

Արդյունքում, Գրիգոր Մինասյանը, չսպասելով պրոցեսների զարգացմանը, երեկ ինքնակամ դիմում գրեց ու հեռացավ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում