Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:39 01-10-2024

Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր

Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Այս տարի համաժողովը կանցկացվի «Մտքի ուժը․ Արհեստական բանականութունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո և տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հյուրընկալվելու են մի քանի տասնյակ երկրների, ընկերությունների և կորպորացիաների ներկայացուցիչներ։

Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը նշել է, որ WCIT- համաժողովը նշանակալի իրադարձություն է հաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային համայնքի համար՝ փորձի փոխանակման, արդիական թեմաների և խնդիրների լուծման քննարկման տեսանկյունից․ «Ֆասթ Բանկն իր գործունեությունը ծավալում է նորարարական միտումներով, և այս համագումարը ևս մեկ հնարավորություն է զգալ ՏՏ ոլորտի զարկերակը։ Համաժողովը նշանակալի իրադարձություն է նաև Հայաստանի համար, որն այդ օրերին առաջատար տեխնոլոգիաների համայնքի ուշադրության կենտրոնում է գտնվելու։ Ըստ այսմ՝ մենք խրախուսում ենք նման միջոցառումների իրականացումը, որոնք խթանում են Հայաստանի դիրքերը նորարարական տեխնոլոգիաների համաշխարհային ցանցում», - ասել է Արթուր Հարությունյանը։

Հավելենք, որ Ֆասթ Բանկը հանդիսանում է նաև հոկտեմբերի 4-ին համաժողովի սկիզբն ազդարարող WCIT 2024-ի համերգային ծրագրի համակազմակերպիչը։ Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, և ամերիկացի հայտնի փոփ երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոն։

WCIT-ն միջազգային հարթակ է, որը համախմբում է միջազգային գործարարներին, կառավարություններին և ակադեմիական առաջնորդներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի իրավական և քաղաքական խնդիրները, տնտեսական շուկան, համաշխարհային շուկայում բիզնես հնարավորությունները և տեղեկատվական տեխնոլոգիաների հեռանկարները։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է 34 մասնաճյուղ։ Ֆասթ բրենդը, որն արդեն 30 տարի գործում է Հայաստանում, ներկայացված է նաև Միացյալ Թագավորությունում։

Ընկերությունը վերջերս թողարկել է Բանկի հավելվածը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի