copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:29 01-10-2024

Երևանում «Nissan»-ում ընթացքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդհեի բռնկմամբ:

Ավտոմեքենան բախվել է լուսացույցին, վարորդն էլ արգելափակվել է ավտոմեքենայում:

Տեղում պարզվել է, որ վարորդը արգելափակված չէ, նրան «ջերմային այրվածք, երկրորդ և երրորդ աստիճան, մոտ 20 տոկոս ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը տեղափոխել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:

Հրշեջ-փրկարարները կանխել են «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, հոսանքազրկել են այն, փակել գազաբալոնը, ապա կատարել հովացման աշխատանքներ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռմվել է քրեական վարույթ:

Ըստ նախնական տեղեկություննների՝ ժամը 05:45-ի սահմաններում նշված փողոցում Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Կարեն Պ.-ն ավտոմեքենան վարելիս է եղել, երբ պայթյուն է առաջացել ավտոմեքենայում՝ հրդեհի բռնկմամբ և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է լուսացույցին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում