Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:47 30-09-2024

Նիկոլ Փաշինյանը պատերազմին նախորդած շրջանում Հայաստանը միտումնավոր տարել է դիվանագիտական մեկուսացման

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դուք կարող եք դա կոնսպիրոլոգիա համարել, չհավատալ, որ այդպիսի բան հնարավոր է, ևն, բայց․ հետևյալ պնդումներն իրականություն են․

1․ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է տապալել բանակցությունները՝ հիանալի գիտակցելով, որ դրա անխուսափելի այլընտրանքը պատերազմն է։

2․ Նիկոլ Փաշինյանը պատերազմին նախորդած շրջանում Հայաստանը միտումնավոր տարել է դիվանագիտական մեկուսացման, այդ թվում փչացնելով հարաբերությունները դաշնակից ու գործընկեր երկրների ու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ։ Կրկին հիանալի գիտակցելով, որ դրանով ոչնչացնում է պատերազմը կանխելու դիվանագիտական հնարավորությունները։

3․ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է մերժել պատերազմը կանխելու ՀԱՊԿ վերջին փորձը։

4․ Նիկոլ Փաշինյանը պատերազմին նախորդած 1,5 տարում միտումնավոր է կազմաքանդել բանակի կառավարման ուղղահայացը։

5․ Նիկոլ Փաշինյանը պատերազմի նախօրեին միտումնավոր է կասեցրել հայկական բանակի բացազատումը։ Այլ բառերով ասած՝ թույլ չի տվել, որ զորքը, զինտեխնիկան և զինամթերքը դուրս բերվեն մշտական տեղակայման վայրերից ու պահեստներից ու դիրքավորվեն նախապես պատրաստված տեղերում ու բնագծերում։ Ինչի հետևանքով պատերազմի հենց առաջին օրը զորանոցներում և ճանապարհներին ունեցանք մարդկանց ու տեխնիկայի ահռելի կորուստներ։

6․ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր գործի չի դրել ոչ պետական պաշտպանության, ոչ մոբիլիզացիայի պլանները, ինչը պատերազմում կանոնավոր բանակի համար մահվան դատավճիռ է։

7․ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր հերթով վիժեցրել է Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հրադադար հաստատելու փորձերը, որպեսզի ոչ թե ուղղակի պարտություն լինի, այլ՝ ջախջախիչ պարտություն։

8․ Հետպատերազմյան փուլում Նիկոլ Փաշինյանը միտումնավոր մսխել է բանակը վերականգնելու, նոր բնագծերը ամրացնելու հնարավորությունները։

9․ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր տապալել է Արցախի մնացած հատվածը գոնե այդ կարգավիճակում սառեցնելու գործը։ Եվ բերել է այնպիսի իրավիճակի, երբ Արցախի հայաթափումն անխուսափելի էր։

10․ Նիկոլ Փաշինյանն այսօր միտումնավոր այնպես է անում, որ արցախցիները դուրս մեղվեն Հայաստանի հասարակական կյանքից, իսկ ցանկալի է՝ առհասարակ Հայաստանից։

11․ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր այնպես է անում, որ Հայաստանը ոչ միայն այսօր, այլև ապագայում երբեք ի վիճակի չլինի ինքնապաշտպանվել։ Նույնիսկ Արցախի վերադարձի մասին չի խոսքը, այլ՝ մնացածը պաշտպանելու։

Կրկնում եմ․ 12-րդ անգամ, այս ամենն արվել է միտումնավոր ու, ի սկզբանե, եղել է իր նպատակը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել